Ինչպես կսկսվի ուսումնական տարին. նախարարությունը երեք տարբերակ ունի
TVՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարետատան հետ մեկտեղ դեռ քննարկում է, թե ինչպես են սեպտեմբերի 1-ից սկսելու նոր ուսումնական տարին եւ անցկացնելու դասապրոցեսը: Դեռեւս նախորդ շաբաթ նախարարությունը կառավարություն էր ներկայացրել ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար, որն էլ այժմ քննարկվում է պարետատան հետ:
Իսկ որոնք են դրանք.
Առաջին, սակայն միեւնույն ժամանակ նախարարության համար ամենաանցանկալի տարբերակն ուսումնական տարին հեռավար սկսելն է: Երկրորդ տարբերակը բոլոր դպրոցներում դասերի վերսկսումն է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երրորդ՝ ամենաարդյունավետ առաջարկը տարբերակված ուսուցմանն անցնելն է՝ հաշվի առնելով, որ կան աշակերտների տարբեր թվով դպրոցներ:
Այս մասին նախորդ շաբաթ խոսել էր նաեւ փոխնախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, թե այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական պրոցեսի կազմակերպման հարցում խնդիրներ չեն լինի։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ