Իսրայելը հումանիտար օգնություն է առաջարկել Լիբանանին
ՄիջազգայինԻսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ցավակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին նա գրել է Twitter-ում:
«Մենք կիսում ենք Լիբանանի ժողովրդի ցավը և անկեղծորեն օգնության ձեռք է մեկնում այս դժվարին ժամանակահատվածում»,-գրել է պետության ղեկավարը:
Երկրի արտգործնախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իսրայելը, միջազգային խողովակներով, Լիբանանին հումանիտար և բժշկական օգնություն է առաջարկել:
Ըստ ՏԱՍՍ-ի, Իսրայելը նաև պատրաստակամություն է հայտնել տրամադրել բժշկական սարքավորումներ և ընդունել տուժածներին բուժման համար: