Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ»

Գրականագետ, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հայագիտական առարկաների մասով ներկայացված չափորոշիչները նա ոչ մեկ անգամ որպես չարորոշիչ է բնութագրել: «Այստեղ հստակ նկատվում է կրթական ամբողջ համակարգը կործանելու միտում, սա պատահական չի արվում: Այս անձը, որին բազմեցրին կրթության և այլ, և այլ ոլորտների նախարարի պաշտոնում, հատուկ, կարծում եմ, նույնիսկ գենետիկ ատելություն ունի այն ամենի նկատմամբ, ինչն ազգային է: Սա ասում եմ և ոչ մի վայրկյան չեմ ուզում մեղմել իմ կարծիքը, որովհետև փաստերն ուղղակի աղաղակող են: Կրթական համակարգը ղեկավարելուն կոչված մարդը նախ և առաջ ուղեղի ամենամութ անկյունում անգամ պետք է հասկանար, որ սա ամենապահպանողական ոլորտներից մեկն է:

Ինչո՞վ: Ոչ թե նրանով, որ հետ է մնում ժամանակակից կրթական մեթոդներից, ձևերից ու մոտեցումներից, այլ որովհետև այս համակարգն այն եզակիներից է, որն ունի ավանդական քննություն բռնած ձևեր, մեթոդներ և այլն: Վերցնել, կրթությունը վերափոխելուն կոչել մարդկանց, որոնք մեղմ ասած, «вокруг до около»-են կրթության հետ, սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ հատուկ ծրագրով փորձ է արվում սերմանել այնպիսի մոտեցումներ, որ Հայաստանը կրթական մակարդակով հայտնվի աշխարհի չգիտեմ որ մի երրորդ տեղում:

Այն չափորոշիչներով ու մոտեցումներով, որոնցով նրանք վերաբերում են մանավանդ հայագիտական առարկաներին և այն մոտեցումներով, որով նրանք փորձում են նորամուծություններ խցկել դպրոց, ակնհայտ երևում է՝ կռիվը մեկ ուղղությամբ է՝ ազգային մտածողության, դաստիարակության և ազգային նկարագիր ունեցող մարդ կերտելու դեմ, որովհետև մարդիկ մոռանում են մի պարզ բան: Այս դարում առանց դպրոցի էլ երեխային կարելի է դարձնել գրագետ, կարդացած, զարգացած, բայց դաստիարակությունն առանց հանրույթի անհնարին է: Դպրոցը գիտելիքներ տալու հետ զուգահեռ դաստիարակության, մարդակերտման օջախ է: Բայց այս խնդիրը մարդիկ աչքաթող են արել»,-Past.am-ի հետ զրույցում ասում է գրականագետը:

Սրապիոնյանը նշում է՝ կային մանկավարժներ, որոնք այժմ էլ չափանիշներ են: «Այս չափորոշիչները կազմողներից մեկն այդ մանկավարժների գործերը, ուղեցույցները կարդացե՞լ է, գիտի՝ ի՞նչ է մանկավարժությունը, տեղյա՞կ է, թե ինչպես են հումքից մարդ կերտում: Ամենատարբեր առարկաների չափորոշիչները կազմողների մեջ չտեսա մեկին, որը մանկավարժական մոտեցում դրսևորեր դպրոցի նկատմամբ:

Խնդիրը միայն դասագիրքը չէ, վատ դասագրքով էլ կարել է գիտելիքներ ստանալ, ընդ որում՝ հայոց լեզվի և գրականության նախորդ դասագրքերի նկատմամբ անբավականությունս հայտնել եմ բազմիցս: Հիմա սարքել են շիլաշփոթ, ղափամա բառի ուղիղ իմաստով, լցրել են մեջն ամեն ինչ, առանց չափանիշների, հաշվի չառնելով տվյալ առարկայի նշանակությունը, ուղղվածությունը նախատեսվածությունը, սա արել են ճոխ արտաքինն ապահովելու նպատակով, բայց ներքուստ քանդում են հայկական դպրոցի ավանդական հիմքերը»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան
Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիր