Լացիոն համաձայնեցրեց պայմանագիրը Սիլվայի հետ
ՍպորտԻտալացի լրագրող Նիկոլա Սկիրայի հաղորդմամբ, իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, ում պայմանագիրն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ, 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Հռոմի «Լացիոյի» հետ, իսկ աշխատավարձն այդ ընթացքում կկազմի 9 մլն եվրո:
Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:
Սիլվան կլքի «Սիթիի» ճամբարը ՉԼ-ի ընթացիկ խաղարկության ավարտից հետո:
Սիլվան Անգլիայում անցկացրեց 10 տարի՝ այդ ընթացքում դառնալով Անգլիայի քառակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, եռակի սուպերգավաթակիր և հնգակի լիգայի գավաթակիր: