Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Exclusive. «Նա երկուսիս էլ նման է». Սոնա Հովհաննիսյանը՝ իր եւ Միշոյի որդու և իրենց կարանտինային առօրյայի մասին

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի եւ ռեփեր Միշոյի ընտանիքում տարեսկզբին գրանցվեց սպասված համալրում՝ ծնվեց նրանց որդին: Հաղորդավարուհին նշում է՝ մայրությունն օրհնված բերկրանք է իր կյանքում, բայց նաեւ չի դադարում աշխատել իր նախագծի շուրջ: Սոնան վերջերս ներկայացրել է իր «ՀայԲրենդ»/HyeBrand հաղորդաշարի նոր թողարկումը՝ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի մասնակցությամբ: NEWS.am STYLE-ի հետ անկեղծ հարցազրույցում հաղորդավարուհին առաջին անգամ խոսել է մայրության ու որդու մասին: Սոնայի հետ նաեւ զրուցել ենք իր եւ Միշոյի կարանտինային առօրյայի, Թանկյանի հետ մտերմության եւ նոր նախագծերի շուրջ:

Սոնա, տարին քեզ համար սկսվեց մեծ փոփոխությամբ, կարելի է ասել՝ օրհնանքով՝ լույս աշխարհ եկավ ձեր որդին: Ի՞նչ փոփոխւթյուններ նա իր հետ բերեց քո կյանք:

Հետաքրքիր է… ամբողջ կյանքիս ընթացքում մտածել եմ, որ միայն մեկ երեխա եմ ցանկանում ունենալ, բայց այն վայրկյանին, երբ նա ծնվեց, ինքս ինձ մտածեցի՝ «Երանի՜ այս հրաշքը կարողանայի վերապրել»: Իսկապես, ճիշտ են ասում՝ այսպիսի ուրիշ զգացմունք չկա: Նրա ժպիտն առաջին բանն է, որը հիմա ամեն առավոտ սպասում ենք տեսնել: Եւս մի զարմանալի բան կա՝ դու դառնում ես ավելի արդյունավետ ու արագ, քանի որ գիտակցում ես, որ մինչ երեխան քնած է, շատ քիչ ժամանակ ունես, որպեսզի շատ բաներ կարողանաս հասցնել:

Արդեն ակնհա՞յտ է, թե ում է նա նման՝ քե՞զ, թե՞ Միշոյին:

Մեր ընկերներից ոմանք ասում են, որ նա երկուսիս էլ հավասարապես նման է, բայց շատերը Միշոյին են նմանեցնում:

Սոնա, հղիությունից հետո ավելորդ քաշի խնդիր ունեցե՞լ ես:

Հղիությանս ընթացքում շատ զգույշ եմ եղել, որպեսզի ավելորդ քաշ ձեռք չբերեմ, այնպես որ՝ շատ կիլոգրամներ կորցնելու խնդիր չեմ ունեցել, բայց վերջին 2 կգ-ից ազատվելը ամենադժվարն է եղել, հատկապես, երբ մարզասրահները փակ էին կարանտինի շրջանում:

Կարանտինի ընթացքում եւ, հատկապես, խիստ արտակարգ դրության շրջանում, բոլորն ավելի շատ ժամանակ էին անցկացնում տանը՝ երեխաների, սիրելիների կողքին: Այդ շրջանում ինչ-որ նոր բացահայտումներ արե՞լ եք դու եւ Միշոն ձեր մեջ՝ եւ որպես զույգ, եւ արդեն նաեւ՝ որպես ծնողներ:

Մեզ համար անսովոր բան չէ միասին շատ ժամանակ անցկացնելը, այնպես որ հավանաբար՝ ոչ: Մենք երկուսս էլ բնույթով արկածախնդիր ենք, եւ մեզ համար անսովոր էին ճամփորդության կամ այլ գործողությունների սահմանափակումները, բայց մենք կարողանում ենք ցանկացած իրավիճակում գտնել հետաքրքիր զբաղմունք. մեր տունը, ժամանակ առ ժամանակ, վերածում էինք ակումբի, կինոթատրնի, մարզասրահի, եւ այն ամենի, ինչը թելադրում էր այդ պահին մեր տրամադրությունը: Նաեւ ավտոմեքենայով ենք հաճախ ճամփորդում:

Ինչպե՞ս ես ժամանակն անցկացնում փոքրիկի հետ: Հե՞շտ է նրան խնամելը, ո՞վ է քեզ այդ հարցում օգնում:

Միշոն եւ ես միասին ենք զբաղվում նրա խնամքով, եւ երբեմն միմյանց փոխարինում ենք, որպեսզի երկուսս էլ կարողանանք զբաղվել մեր նախագծերով: Իհարկե, մեզ օգնում են նաեւ մեր ընտանիքի անդամները, ինչն անգնահատելի աջակցություն է, որովհետեւ այդպես մենք կարողանում ենք իրագործել նաեւ մեր ժամադրությունները:

Իսկ ի՞նչ փուլում է աշխատանքդ:

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս շրջանում շատ չեմ աշխատել, բայց հույս ունեմ՝ շուտով կվերադառնանք աշխատանքի:

Քո հաղորդաշարը՝ HyeBand-ը, շարունակություն ունենալո՞ւ է:

Այո, վերջերս թողարկեցինք Սերժ Թանկյանի մասնակցությամբ հաղորդումը: Նախագծի հիմքում ընկած են հարցազրույցներ կարեւոր ու հայտնի մարդկանց հետ, որոնք Հայաստանի անունը բարձրացնում են միջազգային հարթակներում, եւ մեծ ազդեցություն ունեն երկրի բրենդի ձեւավորման հարցում: Նրանցից կարելի է սովորել, թե ինչպես բարձրաձայնել Հայաստանի հաղորդագրությունն աշխարհին, ինչպես զարգացնել տուրիզմը, նպաստել ներդրումներին եւ այդպես շարունակ: Այդպիսով, Սերժը իդեալական հյուր էր հաղորդման համար, եթե հաշվի առնենք, որ նա ու System of a Down-ն, առհասարակ, աշխարհում շատ մարդկանց սովորեցրել են Հայաստանի եւ նրա կարեւոր հարցերի մասին: Մենք կնկարահանենք HyeBrand-ն այնքան ժամանակ, քանի դեռ կունենանք հյուրեր, որոնց ինֆորմացիան ու գիտելիքը արժեքավոր կլինեն ներկայացնելու համար:

Սոնա, ինչպես ինքդ էիր նշել ինստագրամյան հրապարակմանդ մեջ, 14 տարեկանում, նույնիսկ, չէիր կարող պատկերացնել, որ մի օր հարցազրույց կունենաս Սերժ Թանկյանի հետ: Իսկ հիմա դուք նաեւ լավ ընկերներ եք: Կհիշե՞ս ինչպես եք ծանոթացել:

Հայրս Սերժ Թանկյանին հանդիպել է Լոս Անջելեսում կայացած Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Ես 14 տարեկան էի, երբ նա ինձ ծանոթացրեց նրա հետ, քանի որ ես Սերժի մեծ երկրպագուն էի: Բայց մենք ընկերացել ենք մի քանի տարի առաջ, երբ Սերժի եւ նրա կնոջ՝ Անժելայի հետ հանդիպեցինք Հայաստանում: Անժելայի մայրը՝ Լենան, մեր ընտանիքի մտերիմ ընկերն է, եւ նա գիտեր, որ հայրս Հայաստանում իր եղբորը պատկանող «Ոսկեվազ» գինու գործարանում ստեղծել է մի հեքիաթային ճարտարապետական համալիր: Այդ ժամանակ նա ինձ զանգահարեց եւ ասաց, որ Սերժն ու Անժելան ցանկանում են տեսնել այն, ինչի արդյունքում մենք հրաշալի օր անցկացրինք միասին՝ գինի էինք վայելում, հիանում արվեստի գործերով, լիաթոք ծիծաղում մեր հայրենիքում: Այդ օրվանից էլ սկսվեց մեր ընկերությունը:

Իսկ որպես լրագրող՝ քեզ համար ավելի հեշտ է հարցազրույցներ վարել ընկերների՞դ հետ, թե՞ այն մարդկանց, որոնց հետ մտերիմ չես:

Ես ինձ լրագրող չեմ համարում, քանի որ համալսարանում մասնագիտացել եմ՝ որպես սոցիոլոգ, իսկ հետո աշխատել հեռուտատեսությունում՝ որպես պրոդյուսեր եւ հաղորդավար: Ես իմ աշխատանքին մոտենում եմ հետաքրքրասեր մարդու տեսանկյունից, որը սիրում է զրուցել կայացած մարդկանց հետ եւ այդ զրույցները ներկայացնել մյուսներին, որովհետեւ դա կարող է դառնալ կրթության, ոգեշնչման, կամ, պարզապես, ինչ-որ մի դրական բանի աղբյուր: Հենց սկզբից փորձում եմ կոտրել նկարահանման պաշտոնական ոճը, անկախ նրանից՝ հյուրս իմ ընկերն է, թե ոչ, որպեսզի մենք հետաքրքիր զրույց ունենանք, ոչ թե զուտ հարց ու պատասխան: Իհարկե, զրուցակցիդ հետ ընկեր լինելը մի քանի պատճառով ունի իր առավելությունները. հնարավոր է՝ իմանամ նրա բնավորության հատուկ գծերը, որոնք ցանկանամ ներկայացնել նաեւ հեռուստադիտողին, կարող եմ խթանել այնպիսի զրույց, որը բացահայտում կլինի նրանց համար, բացի այդ, երբ զրուցակիցդ քո ընկերն է, նա ավելի հարմարավետ է իրեն զգում քեզ հետ ամենադժվար թեմաները քննարկելիս, քանի որ վստահում է քեզ:

Բայց սա կարող է ունենալ նաեւ հակառակ ազդեցությունը, քանի որ երբեմն որոշ թեմաներ շատ կարեւոր ես համարում բարձրաձայնելու համար, բայց գիտես, որ դա կարող է նեղություն պատճառել քո հյուրին: Ինձ համար լավագույն տարբերակը, ամեն դեպքում, ինձ հետաքրքրող հարցերը տալն է, բայց նաեւ նախապես զգուշացնելը, որ եթե հանկարծ որեւէ հարց նրանց անհարմարություն պատճառի եւ նրանք չցանկանան պատասխանել, դա ինձ համար խնդիր չի լինի, եւ ես հեշտությամբ կարող եմ կտրել այդ հատվածը հաղորդումից: Մինչ այսօր, սակայն, դեռ չի եղել մի դեպք, որ հյուրերիցս որեւէ մեկը ցանկանար, որ ինչ-որ մաս մոնտաժվեր: Լարի Քինգի հետ, օրինակ, մենք շատ կարեւոր հարցից ենք խոսել՝ Հայոց ցեղասպանությունից, որից հետո նա շատ սպառնալիքներ է ստացել: Ի դեպ, Լարիի դեպքը շատ լավ օրինակ է, որը ցույց է տալիս, թե որքան մեծ առավելություն է զրուցակցիդ ճանաչելը: Նյու Յորք կատարած մեր աշխատնքային այցի ճանապարհին, եթե մենք այդքան շատ զրուցած չլինեինք, ես չէի հայտնաբերի, որ նա անձնական միջադեպ է ունեցել Հայաստանի հետ կապված: Նա այնքան հետաքրքիր բաներ ուներ պատմելու, հատկապես, Քըրք Քըրքորյանի հետ իր ընկերության մասին, ու նրա մասին այդքան բան չէինք կարող իմանալ այլ հարցազրույցներից:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել