«ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ամերիկացի ժողովուրդը, ոչ թե Վլադիմիր Պուտինը». ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ (տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին CNN-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին պետք է ընտրի ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այլ ամերիկացի ժողովուրդը: Այս մասին տեղեկանում ենք axios.com կայքից:
Լրագրողը Փելոսիին հարցրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության մասին:
«Ես հավատում եմ, որ ամերիկացիները պետք է որոշեն, թե ով է լինելու ԱՄՆ նախագահը, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինը»,-ասել է Նենսի Փելոսին:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերի 3-ին:
Տեսանյութը դիտեք այստեղ: