Փարիզի ամենաթանկարժեք առանձնատներից մեկի նկուղում 30 տարվա վաղեմության դի է հայտնաբերվել
ՄիջազգայինՓարիզի կենտրոնում գտնվող առանձնատներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ 30 տարվա վաղեմության դի է հայտնաբերվել, գրում է The Guardian-ը:
Դին հայտնաբերվել է 35 մլն եվրո արժողությամբ առանձնատան նկուղում: Նշվում է, որ թանկարժեք առանձնատունը բնակեցված չէ արդեն ավելի քան երեք տասնամյակ:
Անշարժ գույքն աճուրդով վաճառվել էր այս տարվա հունվարին: Ֆրանսիացի ֆինանսիստ Ժան Բեռնար Լաֆոնտան դրա համար վճարել է 35,1 մլն եվրո: Այնուհետև սկսվել են առանձնատան վերանորոգման աշխատանքները, որոնց ընթացքում էլ արվել է բացահայտումը:
Նշվում է, որ դիակի վրա ոսկրային կոտրվածքներ ու դանակի հարվածներ են եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելով, որ հանգուցյալն ալկոհոլի հետ խնդիրներ է ունեցել: Առայժմ հայտնի չէ՝ տղամարդուն նկուղում են սպանել, թե սպանությունից հետո դին այնտեղ են տեղեափոխել: