Պեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ «Բարսելոնա»
ՍպորտMas Que Pelotasը գրում է, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում Լապորտան մտադիր է ակումբ վերադարձնել Պեպ Գվարդիոլային:
Կատալոնացի մասնագետի շրջապատից արդեն արձագանքել են տեղեկություններին՝ հայտնելով, որ վերջինիս դուր է գալիս հարազատ ակումբ վերադառնալու միտքը:
Նշենք որ «Մանչեսթեր Սիթիի» հետ Պեպի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին, ու նա դեռ չի շտապում երկարաձգել այն:
«Բարսելոնայում» նախագահի ընտրությունները կայանալու են հաջորդ տարի, ամռանը: