Ինչո՞ւ է հեռացել Փաշինյանի խորհրդականը․ «Հրապարակ»
Վերլուծական«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։
Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։
Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական և շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին և հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ