ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է
ՎերլուծականՏեխնոլոգիական միջոցների զարգացման հետ մեկտեղ մեծանում է համացանցային տիրույթի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա։ Դրա համար էլ քաղաքական ուժերը հատուկ տեղ են հատկացնում համացանցում և հատկապես սոցցանցերում կատարվող աշխատանքին ու դրանց միջոցով հանրությանն իրենց գործունեության մասին իրազեկելուն։
Այս առումով հատկանշական է, որ վերջին շրջանում սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ համացանցային տիրույթում ՀՀԿ-ն բավականին ակտիվացել է։ Մասնավորապես, այդ կուսակցության տարածքային գրասենյակները ֆեյսբուքյան էջեր են բացում և ակտիվ աշխատանքներ են սկսել Ֆեյսբուքում։
Ստացվում է, որ իշխող ուժը, որը 2018 թ.-ին հեռացվեց իշխանությունից, որոշ ժամանակ անց կրկին տարածքային գրասենյակներն է վերաբացում, իսկ եղածները գնալով ակտիվանում են։ Սա ինքնին շատ հետաքրքիր երևույթ է, որովհետև սովորաբար իշխանությունից հեռացած ուժերը բավականին երկար ժամանակ չեն կարողանում դուրս գալ «շոկից» և ակտիվ գործունեություն ծավալել։