Թուրքական սուզանավը հատել է Հունաստանի ջրային սահմանը
ՄիջազգայինԹուրքական սուզանավը հատել է Հունաստանի ջրային սահմանը և մոտեցել է Սունիոն հրվանդանին, որը գտնվում է Աթենքից 70 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է lenta.ru-ն հղում անելով ArmyVoice կայքին:
Կայքի տվյալներով սուզանավը նկատել է հունական ուղղաթիռը : նաև հաղորդվում է, որ Կարպատոս կղզու տարածքում նկատվել է ևս մեկ սուզանավ: Հունաստանի ռազմաօդային ուժերում տագնապ է հայտարարվել: Ուղղաթիռները հետախուզել են Էգեյան ծովի տարածքը:
Հիշեցնենք, Թուքիայի և Հունաստանի հարաբերությունները սրվել էին օգոստոսի սկզբին: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ Աթենքը չի պահպանում իրենց համաձայնությունը և չի դադարեցրել օպերացիաները միջերկրական ծովի արևելյան հատվածում:Նրա խոսքերով Հունաստանը վերսկսել է հորատման աշխատանքները: