Մաուրիսիո Իսլան կխաղա Բրազիլիայում
Սպորտ«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մաուրիսիո Իսլան կտեղափոխվի բրազիլական «Ֆլամենգո»:
32-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը սահմանված կլինի մինչև 2022 թ.: Հաղորդվում է, որ Իսլան առաջարկներ ուներ նաև «Բոկա Խունիորսից» ու «Բետիսից»:
Չիլիացու վերջին ակումբը եղել է «Ֆեներբախչեն», որտեղից նա հեռացել է հունիսին: