Հուղարկավորության արարողությանը բակում կամ եկեղեցում կարող է մասնակցել 40 անձ՝ նախկին 20-ի փոխարեն, մահացածին դիպչելն արգելվում է.ՀՀ պարետ
ՀասարակությունՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կազմակերպման համար նոր կանոններ է սահմանել, համաձայն որի՝ արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում, տվյալ արարողությանը կարող են մասնակցել 40 անձ՝ նախկին 20-ի փոխարեն:
Ըստ կանոնների՝ հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունը։ Ոստիկանությունը կամ ՏԻՄ ներկայացուցիչը հսկողություն են սահմանում՝ կուտակումները բացառելու համար:
Արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունն արգելված է, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
Արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 40 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ:
Արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։ Բացառվում են անձանց միջև սերտ շփումները, գրկախառնությունները։ Արգելվում է համբուրել, դիպչել մահացածի մարմնին:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ