Դավիդ Լուիսը կարող է վերադառնալ Լիգա 1
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» բրազիացի պաշտպան Դավիդ Լուիսը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական «Ռենում», տեղեկացնում է A Bola-ն:
Նշվում է, որ ակումբներն արդեն սկսել են բանակցությունները և դրանք գտնվում են ավարտական փուլում:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Լուիսը երկարաձգեց պայմանագիրը «Արսենալի» հետ, որը գործելու է մինչև 2021 թվականը:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպում և դարձլ ՝ 2 գոլի հեղինակ:
Նախկինում Լուիսը պաշտպանել է ՝ «Չելսիի», ՊՍԺ-ի և «Բենֆիկայի» մարզական պատիվը: