Հրազդան քաղաքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 37-ամյա վարորդը մահացել է
TVԱյսօր՝ օգոստոսի 19-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Գարիկ Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 17-ին Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։
Վերջինս վարել էր Mercedes մակնիշի ավտոմեքենա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ