Երեկ իր 2 թոռներին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված պապիկի 5 թոռներին թունավորման ախտանիշներով այսօր տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Խաչատուրյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Նրանք են՝ 6-ամյա Նարե Ղ.-ն, 9-ամյա Նարեկ Ղ.-ն, 4-ամյա Արտյոմ Հ.-ն, 1-ամյա Մարկ Ա.-ն, և 2-ամյա Նիկ Ա.-ն:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ