Բարսելոնայի համար առաջնային է Սուարեսի և Ռակիտիչի վաճառքը
Սպորտ«Բարսելոնայի» առաջնային նպատակն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպան Իվան Ռակիտիչին և հարձակվող Լուիս Սուարեսին վաճառելն է, հայտնում է Marca-ն:
Ակումբը մտադիր է կազմի վերակառուցում իրականացնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունից և Ռոնալդ Կումանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո:
Վստահեցվում է, որ 32-ամյա Ռակիտիչը կարող է վերադառնալ «Սևիլիա», որի կազմում հանդես է եկել նախքան 2014 թվականին «Բարսելոնա» տեղափոխվելը:
Վերջերս նա նշել էր «Սևիլիայի»՝ Եվրոպա լիգայում հաղթանակը, առանց հագուստը հանելու նետվելով լողավազանը, ինչը դուր չի եկել կատալոնական ակումբին:
Ինչ վերաբերում է Սուարեսին, ապա որպես ուրուգվայցու հիմնական հավակնորդ, նշվում է իր նախկին ակումբը՝ «Այաքսը», որը կարող է ֆուտբոլիստի համար 15 մլն եվրո վճարել:
Բացի դա, Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: