Նավալնին «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա
ՄիջազգայինՌուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Նավալնին, որը բուժման մեջ է գտնվում Բեռլինի Charite կլինիկայում, «կանցլերի հյուրի» կարգավիճակով պաշտոնապես տեղափոխվել է Գերմանիա: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, կիրակի հայտնել Է ZDF հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ն։
Նրա տեղեկատվության համաձայն ՝ հենց դա է թույլ տալիս ապահովել Նավալնիի շուրջօրյա ոստիկանական հսկողությունը Գերմանիայի մայրաքաղաքում: Ընդ որում, ինչպես նշել է Բեռլինում ZDF բյուրոյի ղեկավար Թեո Կոլը՝ «խոսքը Մոսկվայի քաղաքական ահազանգի մասին չէ», բայց «բյուրոկրատական խորամանկություն է», որը Գերմանիայի իշխանություններին հնարավորություն է տալիս հսկել բլոգերին: «Այն, որ նա պետական իշխանության ներկայացուցիչ չէ, այստեղ ոչ մի դեր չի խաղում», - նշել է հեռուստաալիքը ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, այժմ Charite-ի մոտ հերթապահում են երեք ոստիկանական ֆուրգոններ: Մուտքի մոտ շարունակում են գտնվել մոտ երկու տասնյակ լրագրողներ։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել պարզաբանել Նավալնիի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառները։