Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
ՄիջազգայինՕգոստոսի 24-ին 1-ին զորամիավորման ենթական զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Զորամասերի անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան ու զբաղեցրել է նախորոշված շրջանները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ներկայացրել է մարտական առաջադրանքները, դրանց կատարման ժամանակացույցը և հրահանգավորել է զինծառայողներին: