Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»

Ուղե­ցույ­ցը ավե­լի շատ նոր հար­ցե­րի տե­ղիք է տա­լիս, քան պա­տաս­խա­նում է առ­կա մտա­հո­գու­թյուն­նե­րին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համավարակը անցած ամիսների ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ կրթական գործընթացների վրա, և կրթության որակի անկում նկատվեց, քանի որ դասերի հեռավար իրականացման պարագայում առաջ եկան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնոլոգիական միջոցներից, վերջացրած դրանց հետ աշխատելու հմտությունների պակասով։ Սակայն օրերս պարզ դարձավ, որ հանրակրթական դպրոցներում սեպտեմբերին կազմակերպվելու է առկա դասապրոցես։ Եվ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուղեցույց այն մասին, թե ինչպես պետք է հանրակրթական դպրոցներում կազմակերպվի դասապրոցեսը:

Սոցցանցերում և լրատվամիջոցներում այս ուղեցույցը լայն քննարկման առարկա է դարձել։ Խնդիրն այն է, որ նախարարության մշակած փաստաթուղթը ավելի շատ նոր հարցերի տեղիք է տալիս, քան պատասխանում է առկա մտահոգություններին։ Այս փաստաթղթով սահմանված է, որ յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չի կարող 20-ից ավել լինել, իսկ դրանից ավելի աշակերտ ունեցող դասարանները պետք է կիսվեն, և դասերն անցկացնեն դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Սակայն մասնագետներն արդեն իսկ զգուշացնում են, որ մի շարք դպրոցներում կարող են խնդիրներ առաջանալ դասարանների կիսվելու պահանջի առնչությամբ։

Հարցն այն է, որ ոչ բոլոր դպրոցների շենքային պայմաններն են դա թույլ տալիս։ Հատկապես պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնի մի շարք դպրոցներ պարզապես գերծանրաբեռնված են։ Տաք եղանակին հնարավոր է դասերը կազմակերպել բացօթյա տարածքներում, բայց ցուրտ եղանակին եթե անհրաժեշտություն առաջանա դասերն անցկացնել, օրինակ՝ միջանցքներում, ապա սա պրոբլեմատիկ է։ Ոչ բոլոր դպրոցներն են ամբողջությամբ ապահովված ջեռուցման համակարգով։ Մասնավորապես, գյուղական դպրոցներում ձմռանը դժվարությամբ են ջեռուցում նույնիսկ դասասենյակները, այդ դեպքում միջանցքներն ինչպե՞ս են ջեռուցելու։

Ուղեցույցով նախատեսված է, որ երեխաները դպրոց են ներկայանալու դիմակներով։ Եվ փորձագետները խնդիր են տեսնում, թե ինչպե՞ս են երեխաները, որոնք այս ընթացքում առանց դիմակների խաղացել են բակերում, մի քանի ժամ շարունակ նստելու դիմակներով, կամ ինչպե՞ս է ապահովվելու դիմակները փոխելու գործընթացը։

Դպրոցում ուսումնական պրոցեսի ժամանակ սովորողների միջև հնարավորինս սոցիալական հեռավորություն պահպանելու հարցը՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները, ևս խնդրահարույց տարրեր է պարունակում, քանի որ այդ դեպքում անհրաժեշտ է լինելու ստիպել երեխաներին շփումներ չունենալ դասընկերների հետ։ Իսկ այս հանգամանքը, ըստ փորձագետների, կարող է պատճառ դառնալ, որ աշակերտները դառնան առավել ինքնամփոփ, մեկուսացված, ինչու չէ, նաև կոմպլեքսավորված։ Շատ հնարավոր է, որ դասապրոցեսը հակակրանք առաջ բերի երեխաների շրջանում, և ծնողները չցանկանան նրանց դպրոց ուղարկել։

Բացի այդ, հատուկ ուղեցույցով դասապրոցեսի կազմակերպումը կարող է հակազդեցություն առաջ բերել աշակերտների շրջանում, և դասերի ավարտից հետո նրանք հանեն դիմակները և սերտ շփումներ ունենան միմյանց հետ։ Ուղեցույցով սահմանված կանոնները կարող են ազդել նաև կրթության որակի վրա։ Մասնավորապես սահմանված է, որ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչելու, իսկ գրավոր աշխատանքները գրելու են ոչ թե տետրում, այլ առանձին թերթիկների վրա: Հատկապես գրատախտակի մոտ չկանչելու հանգամանքը որոշ առարկաների դեպքում խնդիրներ է ստեղծում։

Ունենք բնագիտական առարկաներ, օրինակ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, որտեղ ուղղակի անհրաժեշտություն է, որ աշակերտը գա գրատախտակի մոտ՝ խնդիրը լուծի, չի կարող օդի մեջ խոսելով՝ լուծել։ Այնպես որ, ուղեցույցով սահմանված բազմաթիվ դրույթներ չեն արդարացնում իրենց և կրկին վերանայման կարիք ունեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք ՉալաբյանԿրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան ԴումիկյանՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանըՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան