Հնդկաստանում 5-հարկանի շենքի փլուզման հետևանքով առնվազն 100 մարդ փլատակների տակ է մնացել (տեսանյութ)
TVՀնդկաստանի Մահարաշտրա նահանգի ֆինանսական մայրաքաղաք Մումբայից հարավ ընկած հատվածում 5-հարկանի շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ և առնվազն 100 մարդ մնացել է փլատակների տակ, գրում է The Guardian-ը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մոտ 47 բնակարաններից բաղկացած շենքը, որտեղ բնակվում էր 200 մարդ, փլուզվել է երկուշաբթի երեկոյան։ Տարերային աղետների արձագանքման ազգային ուժերի ներկայացուցիչ Սաչիդանանդ Գաուդեն լրագրողներին հայտնել է, որ կառույցի աշխատակիցները դուրս են բերել մեկ զոհի դին։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ