Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել (տեսանյութ)
TVԱպրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։
62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար զանգել էր հորը. վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի աղջիկը գնացել և տեսել էր, որ մահացած է։ Էրեբունու քրեական հետախույզները անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Պարզեցին այն անձանց շրջանակը, որոնց հետ սպանվածը կարող էր տարաձայնություններ ունենալ։ Պարզեցին նաև տարաձայնությունների բնույթը։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։
Անհրաժեշտ էր նաև պարզել՝ դեպքին ականատեսներ եղել են, թե՝ ոչ, եթե եղել են, ապա ովքեր։ Սա էլ արվեց և դեպքից ամիսներ անց՝ օգոստոսի 23-ին, առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվեց։ Այն կատարելու մեջ կասկածվող անձը դեպքից երկու օր անց՝ ապրիլի 18-ին, ինքնասպան էր եղել։ 59-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր Արին-Բերդի փողոցի կիսակառույց շինություններից մեկում՝ սյունից պարանով կախված։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ