Համացանցում է հայտնվել Սիրիայում ամերիկացի և ռուս զինծառայողների միջև միջադեպի տեսանյութը, որի հետևանքով ԱՄՆ մի քանի զինծառայող է տուժել
ՄիջազգայինՀամացանցում է հայտնվել Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկացիների և ռուսների միջև միջադեպի տեսանյութը, որի հետևանքով ԱՄՆ մի քանի զինվորական է տուժել․ համապատասխան տեսանյութը հրապարակվել է յութուբյան RusVesna ալիքում։
Տեսանյութում երկու կողմերի դրոշներով միմյանց կողքով արագ ընթացող ռազմական տեխնիկա, ինչպես նաև ուղղաթիռ է պատկերված։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը ռուս զինվորականներին մեղադրել էր Սիրիայում կոնֆլիկտների կանխման համար սահմանված հատուկ կանոնների խախտման համար: Նրա խոսքով՝ ռուսական ռազմական մեքենան բախվել է կոալիցիայի զրահամեքենային, որի հետևանքով անձնակազմի մի քանի անդամ է տուժել։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ