Պուտինը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ դստեր որոշումը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ դստեր որոշումը : Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Россия 24»-ին։
«Աղջիկս պարզապես ասաց, որ ցանկանում է կամավոր մասնակցել պատվաստանյութի փորձարկմանը»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա խորհրդակցել է իր հետ:
Պուտինի խոսքերով, այժմ ինքն իրեն լավ է զգում: Մեկնաբանելով դստեր որոշումը՝ նախագահը նշել է, որ նա չափահաս մարդ է:
Երկրի ղեկավարը հայտնել է նաև, որ սեպտեմբերին Ռուսաստանում կորոնավիրուսի երկրորդ պատվաստանյութը կհայտնվի: Նա կոչ է արել քաղաքացիներին պահպանել սահմանափակող միջոցները, քանի որ համաճարակը դեռ չի ավարտվել: