«Սիրելի Սաշային թմրամոլներից և մարմնավաճառներից»․ Մոսկվայում ծաղկեպսակ կտեղադրվի Լուկաշենկոյի ծննդյան առիթով
ԲլոգԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ծննդյան կապակցությամբ Մոսկվայում հանրապետության դեսնապատան հարեւանությամբ կտեղադրվի ծաղկեպսակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Sports.ru պորտալի հիմնադիր Դմիտրի Նավոշան՝ հրապարակելով լուսանկար։
«Ահա այսպիսի ծաղկեպսակ կտեղադրեն այսօր մոսկվայաբնակ բելառուսները Բելառուսի դեսպանատան հարևանությամբ բռնակալի ծննդյան կապակցությամբ»,-գրել է նա։
Ծաղկեպսակին ամրացված սգո ժապավենի վրա գրված է․ «Սիրելի Սաշային թմրամոլներից և մարմնավաճառներից»։ «Այդպես է «հատուկջոկատայինների» նախագահն անվանում ցուցարարներին»,-պարզաբանել է Նավոշան։
Բելառուսում ընթանում են զանգվածային բողոքի ցույցեր և տեղի ունենում բախումներ հատուկջոկատայինների հետ օգոստոսի 9-ից, երբ հանրապետությունում անցկացվել են նախագահական ընտրությունները։ Ցուցարարները չեն հավատում վերջնական արդյունքներին, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, հաղորդում է Մոսլենտա-ն։
.jpg)