Բայդենը Թրամփին մեղադրել է բռնությունը խրախուսելու մեջ
ՄիջազգայինԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է հասարակության մեջ ատելություն սերմանելու և բռնությունը խրախուսելու մեջ: Այս մասին հայտնում է Լենտան։
«Ի՞նչ տեղի կունենա ըստ նախագահ Թրամփի, եթե նա շարունակի խրախուսել ատելությունն ու բռնությունը մեր հասարակության մեջ և օգտագործել վախի քաղաքականությունը։ Նա անմտորեն խրախուսում է բռնությունը», - ասել է քաղաքական գործիչը:
Այս կերպ Բայդենը մեկնաբանել է երկրում ռասիզմի դեմ շարունակվող բողոքի ակցիաները:
Բայդենի կարծիքով՝ Թրամփն ի վիճակի չէ լինել պետության ղեկավար, քանի որ նրա կառավարման ընթացքում հասարակական լարվածությունն աճել է, իսկ տարբեր խմբերի միջև տարաձայնությունները՝ մեծացել: