Ադելի նոր լուսանկարը շարժել է երկրպագուների զայրույթը
LifestyleԲրիտանացի երգչուհի Ադելը բախվել է մշակութային յուրացման մեղադրանքների չեղարկված «The Notting Hill» կառնավալին ընդառաջ լուսանկար հրապարակելուց հետո: Նկարում, որը հավանաբար արվել է անցած տարվա տոնակատարության ժամանակ, երգչուհին Ճամայկայի դրոշի պատկերով կրծքալով եւ ավանդական աֆրիկյան սանրվածքով է:
Չնայած Ադելի լավ մտադրություններին՝ սոցիալական հարթակում մարդիկ բավական կտրուկ եւ կոպիտ են արձագանքել: Թվիթերյան օգտատերերից մեկը գրել է.«Թվում էր՝ 2020-ը չէր կարող լինել ավելի տարօրինակ, սակայն Ադելն իր պահվածքով տարին դարձրեց այդպիսինը: Սա փաստում է, որ փոփի լավագույն սպիտակամորթ կանայք խնդրահարույց են. ատելի է»:

Երգչուհուն ուղղված քննադատությունների կողքին, այնուամենայնիվ, եղել է մեկն, ով պաշտպանել է նրան. լրագրող Ջեմելե Հիլի խոսքով՝ «The Notting Hill» կառնավալը, որը տեղի է ունենում տարվա այս ժամանակահատվածում, Լոնդոնում Արեւմտյան Հնդկաստանի (Վեսթ Ինդիա) թողած ժառանգության տոնն է.«Ադելը մեծացել է Մեծ Բրիտանիայում Ճամայկայի խոշորագույն համայնքներից մեկում՝ Տոտենհեմում, եւ մի՞թե ամերիկացիների համար տարօրինակ է երգչուհու այս քայլը, որ վիրավորում են նրան»:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ