Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՄիջազգայինՌուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ընդգծել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում, Ժիրինովսկին դարձել է Գամալեյ կենտրոնի կողմից մշակված «Спутник V» պատվաստանյութի փորձարկման երրորդ փուլի կամավոր մասնակից:
Նշվում է, որ այս փուլում փորձարկումներին մասնակցում է 40 հազար մարդ: Պատվաստումը տեղի է ունենում երկու քայլով՝ երեք շաբաթ ընդմիջումով․ «Ժիրինովսկին պատվաստանյութի երկրորդ մասը կստանա սեպտեմբերի վերջին, որից հետո բժիշկները վեց ամիս հետևելու են նրա առողջությանը», - պարզաբանել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում: