Պայթյունի հետևանքով աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1 քաղաքացի
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին ժամը 22։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ վիրավորը Ախթալա քաղաքի բնակիչ 71-ամյա Վարդան Բ․-ն է, ով հայտնել է, որ իրենց տանը անհայտ իրի հետ աշխատելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել։


Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ