Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին


«Ակն­հայտ է, որ նպա­տա­կը կա­ռա­վա­րե­լի դա­տա­րան ունե­նալն է». փաս­տա­բա­նը՝ մաս­նա­գի­տաց­ված դա­տա­րան­նե­րի մա­սին.«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Ըստ առաջարկվող փոփոխությունների, դատավորները 25-ն են լինելու, որոնցից 20-ը քննելու է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը: Նախատեսվում է ստեղծել նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով, ուսումնասիրությունները, որոնք կատարվել են մի շարք իրավաբանների կողմից, փաստում են, որ վերոնշյալ մոդելն իրեն չի արդարացրել այլ երկրներում:

«Եվ անհասկանալի է, թե կոնկրետ ո՞ր փորձը նկատի ունենալով են ՀՀ-ում որոշել նման ինստիտուտ ներդնել: Համենայն դեպս, այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ այդ երկրների մեծամասնությունը չի համարվում ժողովրդավարական, իրավական երկիր: Հաշվի առնելով այս ամենը՝ որևէ կերպ հնարավոր չէ փաստել, որ այդ երկրների փորձն արդարացված կլինի այդ մոդելը ՀՀ-ում ներդնելու տեսանկյունից: Հասկանալի է, որ չեն ներկայացվում փաստեր նաև այդ դատարանների ստեղծման անհրաժեշտության մասով:

Բայց հաշվի առնենք նաև հետևյալ հանգամանքը. վերջին տարիները ցույց են տալիս, որ բարեփոխումների անվան տակ բոլորովին այլ նպատակներ կան: Այսօրվա իշխանությունների համար այդ նպատակներից ամենակարևորը կառավարելի դատարաններ ունենալն է: Փորձը ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում հասնել իրենց այն նպատակին, ըստ որի՝ բոլոր դատավորները կենթարկվեն իշխանության կամքին: Եվ այժմ նրանք փորձում են բոլորովին այլ մոդել ներդնել: Այսինքն, ի սկզբանե ունենալ դատարան, որն իրենց համար կառավարելի կլինի: Ակնհայտ է, որ նպատակը սա է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լուսինե Սահակյանը:

Խոսելով այն մասին, որ մասնագիտացված դատարանների դատավորների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի մյուս դատարանների դատավորների աշխատավարձից, փաստաբանը նկատեց. «Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանց ծանրաբեռնվածությունը, ի տարբերություն մյուս դատավորների, շատ ավելի քիչ է լինելու: Այդուհանդերձ, չգիտես ինչու, նրանց աշխատավարձը շատ ավելի բարձր պետք է լինի: Այս ամենը վկայում է, որ նպատակը լրիվ այլ է:

Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սահմանափակ քանակությամբ դատավորներ են նշանակվելու, հասկանալի է դառնում, որ շատ ավելի հեշտ է կառավարել նրանց: Իրենց նշանակումն իշխանությունների կամքը պետք է լինի, և նրանք ի սկզբանե իշխանությունների համար կառավարելի դատավորներ են լինելու»: Թեպետ, բացի աշխատավարձի չափից, նաև դատավորների ընտրության չափորոշիչներն են մատնանշվել, Լ. Սահակյանը, այնուամենայնիվ, թերահավատ է նրանց անկախության առումով:

«Ամենևին չկա նման երաշխիք, որ նրանք անկախ են լինելու: Առավել ևս, երբ կյանքն այլ բան է ցույց տալիս. անկախ չափորոշիչներից, դրանց քանակից, միշտ հնարավոր է դրանք շրջանցել: Եվ այս պարագայում ևս ակնհայտ է, որ այն դատավորները, որոնք չեն բավարարի իշխանության պահանջներին, նրանք պարզապես չեն նշանակվելու: Նկատի ունենալով նաև այն իրողությունը, ըստ որի՝ այդ նոր դատարանները ստեղծելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են ներդրվելու, ակնհայտ է դառնում, որ այն կոնկրետ նպատակ ունի, որին հասնելու համար իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնելու:

Ոչ մի չափորոշիչ, որը կսահմանվի օրենքով, նրանց չի կանգնեցնելու: Դրանք շրջանցելու ձևերը միշտ կան: Բացի այդ, ակնհայտ է, որ նախագիծն իշխանահաճո դատավորներ նշանակելու հնարավորություն է տալիս»,-ասաց մեր զրուցակիցը: Մանրամասնելով, թե ինչ կոնկրետ նպատակ է տեսնում վերոնշյալ նախաձեռնության մեջ, փաստաբանը նախ մատնանշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը:

«Ըստ էության, ստացվում է, որ այս դատարանները պետք է նաև այդ գործերը քննեն: Հաշվի առնելով, որ նշված օրենքը լուրջ խնդիրներ ունի, իրավունքների լուրջ խախտումների է հանգեցնելու, ակնհայտ է, որ այս պարագայում իշխանություններին անհրաժեշտ է ունենալ կառավարելի դատարաններ, որ կարողանան հասնել նպատակին՝ իրենց համար անցանկալի անձանց հետ կապված գործերով»,-շեշտեց Լ. Սահակյանը:

Փաստաբանը համամիտ չէ այն պնդումների հետ, թե նման դատարանների ստեղծումը կարող է լուծել դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը. «Դատավորներն ինչպես ծանրաբեռնված եղել են, այնպես էլ ծանրաբեռնված են լինելու, որովհետև երբ հաշվարկներ են կատարվում, պարզվում է, որ այդ նոր նշանակվող դատավորները շատ քիչ ծանրաբեռնվածությամբ են աշխատելու:

Այն գործերը, որոնք կան մյուս դատավորների վարույթներում, շարունակելու են լինել մեծ քանակությամբ: Ուստի, այս նախագիծն այդ խնդիրը չի լուծելու»: Դիտարկելով ՀՀ-ում առկա կոռուպցիոն իրավիճակը նման մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության համատեքստում՝ Լ. Սահակյանը շեշտեց. «Նշվածի առումով ես տեսել եմ ուսումնասիրություններ մեր այլ իրավաբանների մոտ: Պարզվում է, որ իրականում կոռուպցիոն գործերն այդքան շատ չեն:

Պրակտիկան էլ է դա ցույց տալիս: Եվ, բնականաբար, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, վերոնշյալ քանակությամբ դատավորների ավելացումը նման դատարանում արդարացված չէ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է