Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


«Սիրո խոստովանություն» բաց երկնքի տակ. Ռաֆոյի, Անիի, Զիրոյանի մասնակցությամբ բացօթյա ներկայացումն ու հայտնի հյուրերը

Բացօթյա բեմ, քիչ թվով հանդիսատես և թատրոնի համար փոքր-ինչ անսովոր հյուրասիրություն. երկար դադարից հետո թատերասերները հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու: Կամերային թատրոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու տարբերակն ու սկսել բացօթյա ներկայացումների շարք: Մեկնարկը տրվեց երեկ` «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է 2015 թվականից, բայց առաջին անգամ էր բեմադրվում բացօթյա:

Tert.am Life-ը ներկա է եղել թատրոնի առաջին բացօթյա ներկայացմանը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բացթօրյա տարբերակն ադապտացրել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, ով պատմեց, որ ամբողջ ամառ սպասել են բացօթյա ներկայացման միտքը իրականություն դարձնելու հույսով:

«Արդեն հույս չունեինք, բայց վերջին պահին թույլտվությունը եղավ: Քանի որ ամառն արդեն վերջանում էր, նախապատրաստական ոչ մի աշխատանք չէինք տարել, ամեն ինչ կազմակերպեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրինք բացօթյա դահլիճ: Շնորհակալ եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանին` տարածքը մեզ տրամադրելու համար: Եկամտի ակնկալիք նույնիսկ չունենք, ուղղակի թե՛ մենք էինք կարոտել հանդիսատեսին, թե՛ հանդիսատեսը` մեզ: Փորձեցինք մի փոքր լրացնել կարոտը»,-ասաց նա:

«Սիրո խոստովանություն» ներկայացումը հանդիսատեսից շատերին էր ծանոթ, բայց բացօթյա ներկայացմանը որոշակի փոփոխություններ էին եղել` կապված բեմին հարմարվելու, դերասանների հստակ տեղերի, զույգերի հետ. մնացածը նույնն էր: Մեկ գործողությամբ ներկայացումը նվիրված է Երևանին և ոճով նման է Կամերայինի մյուս ներկայացումներին` Երևանին նվիրված երգեր, մայրաքաղաքը գովերգող խոսքեր, պար: Դե իսկ դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում հին ու նոր Երևանի, փողոցների մասին: Ներկայացման ավարտին նրանք նշում են նաև իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ Դանիելյանը` Աբովյանից, Վահե Զիրոյանը` Գյումրուց, Սենիկ Բարսեղյանը` Արտաշատից, Անի Լուպեն` Երևանից:

Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են առաջնախաղի համար ընտրել հենց այդ ներկայացումը. «Քանի որ «Սիրո խոստովանություն»-ը հենց Երևանի մասին է, իսկ մենք կարանտինային օրերի ընթացքում Երևանը շատ էինք կարոտել, որոշեցինք այդ ներկայացմամբ սկսել: Այս ամսվա ընթացքում լինելու են նաև «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու No 3» ներկայացումները: Ընտրել ենք այնպիսիք, որոնք կարող ենք հարմարեցնել տարածքին` առանց որակը կորցնելու: Որոշակի կորուստներ, իհարկե, կլինեն, բայց հուսով ենք` հանդիսատեսը ներողամիտ կգտնվի»,-նշեց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն ընդգծեց, որ որքան էլ տարիներ շարունակ ներկայացումը խաղացել են, այս անգամ հուզմունք կար. «Հուզված էինք, հանդիսատեսն էլ չգիտեր` ինչպես պահել իրեն: Փորձել էինք ամեն ինչ հնարավորինս հարմարեցնել բացօթյա տարածքին, բայց ամբողջական ներկայացման հաճույքը, միևնույն է, չկար: Այն գրվել է այլ բեմի համար, ամեն դեպքում, բավականություն ստացանք»:

Դերասանուհի ԱՆի Լուպեն ասաց, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կարողացան լավ խաղալ. «Մենք բեմում ունենք մեր հստակ տեղերը, բայց այս դեպքում փոփոխություններ եղան: Դա մեզ չխանգարեց, մենք ճկուն ենք»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանԴատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում