Մինսկը հրապարակել է Նավալնու վերաբերյալ «Վարշավայի և Բեռլինի գաղտնալսված զրույցը»
TVԵրեկ՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, «Пул Первого» Telegram-ալիքը հրապարակել է Բեռլինի և Վարշավայի՝ իբր գաղտնալսված խոսակցության աուդիոձայնագրությունը, որում քննարկվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման արդյունքների կեղծումը: ONT պետական ալիքը նույնպես հարապարակել է աուդիոձայնագրությունը:
Զրուցակիցները քննարկում են նաև Լուկաշենկոյին, որին համարում են «պինդ ընկույզ», ապա չինովնիկներին, որոնք, նրանց խոսքերով, հավատարիմ են նախագահին: Զրուցակիցներն անգլերեն են խոսում և միմյանց անվանում են Նիք ու Մայք:
Ձայնագրությունում Նիք անունով Բեռլինի ներկայացուցիչն ասում է, որ «Նավալնիի վերաբերյալ նյութերը» պատրաստ են և կփոխանցվեն կանցլեր Անգելա Մերկելի վարչակազմին: Վարշավայի ներկայացուցիչ Մայքը հարցնում է՝ արդյոք հաստատվե՞լ է թունավորումը, ինչին զրուցակիցը պատասխանում է, որ դա այդքան էլ կարևոր չէ: «Պատերազմ է ընթանում: Իսկ պատերազմի ժամանակ բոլոր մեթոդներն էլ լավն են»,- ասում է նա:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ