Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են BMW-ն, Mercedes-ը և ՊՆ բեռնատարը
ՀասարակությունԱյսօր, սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են BMW, «ԳԱԶ 3308» և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Իսկ BMW-ն գլխիվայր շրջվելով, հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Սերգեյ Ցեխլեյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ