Բանգլադեշում մզկիթում օդորակիչների պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել․ կա ավելի քան 50 վիրավոր (լուսանկարներ)
ՄիջազգայինԲանգլադեշի արևելյան Նարայանգանջ քաղաքի մզկիթներից մեկում 6 օդորակիչների պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, այդ թվում՝ 7-ամյա երեխա։ Ավելի քան 50 մարդ վիրավորվել է, հայտնում է The Bangladesh Observer պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը Բայտուս Սալամ Ջեյմ մզկիթում (Baitus Salam Jame Mosque) տեղի է ունեցել այն պահին, երբ հավատացյալները աղոթելիս են եղել: Պայթյունի ալիքը կոտրել է մզկիթի պատուհանների ապակիները, այրվել են առաստաղին տեղադրված օդորակիչները։
Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունի պատճառ է դարձել գազատարի արտահոսքից հետո գազի կուտակումը։
Բժիշկների հաղորդմամբ՝ բոլոր տուժածների մոտ առկա է շնչուղիների այրվածքներ, 25 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է։
Նախագահ Աբդուլ Համիդը և վարչապետ Շեյխ Հասինան ցավակցել են միջադեպի հետևանքով զոհվածների հարազատներին և հանձնարարել են առավելագույն օգնություն ցուցաբերել տուժածներին: