Թրամփը խոսել է Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Թրամփն ասել է, որ ամերիկյան կողմը դեռ չունի ապացույցներ, որ Նավալնիին թունավորել են․ «Բայց ես դա կուսումնասիրեմ», - հավաստիացրել է նա:
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ հիմքեր չունի չհավատալու Գերմանիայի եզրակացություններին: Սակայն ԱՄՆ-ն այս պահին չունի դրանք: Թրամփը հավելել է, որ դեմ չի լինի, եթե գերմանական կողմը ցանկանա քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Նա հոսպիտալացվել է Օմսկի հիվանդանոցներից մեկում։ Օգոստոսի 22-ին, քաղաքական գործչին տեղափոխել են Գերմանիա: Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ռազմական թունաբանների ուսումնասիրությունների տվյալները կասկած չեն հարուցում, որ ընդդիմադիրը թունավորվել է «Նովիչոկ» խմբի թույնով: