Հայտնի է մահացած 6-ամյա երեխայի մոր մահվան պատճառը
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։
Մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ մահվան պատճառը մկնդեղից թունավորման հետևանքով չի եղել. «Երբ իմացավ՝ երեխան մահացել է, կոմայի մեջ ընկավ: Այսինքն՝ մահը վրա է հասել սթրեսից»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։
Վերջինիս խոսքով՝ հոգեբուժարանից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ՝ գիտակցության չգալով, մահացել է:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ