Պուտինը պատվաստվելո՞ւ է կորոնավիրուսի դեմ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք պետության ղեկավարը պատվաստվելու է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Եթե նա անհրաժեշտ համարի, ինքն այդ մասին ձեզ կտեղեկացնի»,-ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Դեղամիջոցը ստացել է «Спутник V» անվանումը և գործարկվել է օգոստոսի 15-ին:
Նախ պատվաստանյութը կստանան բժիշկները և ռիսկային խմբերի քաղաքացիները։
Մասսայական պատվաստումները նախատեսված են սեպտեմբերի կեսերին: