Արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով
ՀասարակությունՍույն թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 18-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Նշված ժամանակահատվածում տարբեր բժշկական կազմակերպություններում բուժում են ստացել 28 տուժած, որից 22-ը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել (4-ը կուրացած):
Դեռևս շարունակում են բուժում ստանալ 5 պացիենտ, որից 2-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում (1 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում, 1-ը բավարար (կուրություն)), 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ