Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

«Ոչ ոք չի խոսում այն մասին, թե ինչպիսի կրթական համակարգ և ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում ունենալ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրթական նոր չափորոշիչներ, ուսումնական տարվա մեկնարկ նոր՝ արտասովոր պայմաններով ու սահմանափակումներով, լավագույն ուսուցչի, տնօրենի և ոլորտի այլ աշխատակիցների ընտրության նոր ընթացակարգի ներդրում, բուհական ընդունելության քննությունների նոր կարգ և մի շարք այլ նախագծեր ու նորամուծություններ: Վերջին շրջանում կրթության ոլորտում հիմք դրվող բոլոր նախաձեռնությունները հայտնվում են բուռն քննարկումների և ավելի հաճախ քննադատությունների կենտրոնում: Փորձագետները և ոլորտում գործունեություն ծավալող մարդիկ ընդգծում են՝ իրենց հետ բավարար քննարկումներ չեն անցկացվում, նախագծերը շատ դեպքերում ներկայացվում են առանց մասնագիտական լուրջ քննարկումների կամ էլ դրանք, ի վերջո, կյանքի չեն կոչվում:

Ինչո՞ւ է փորձ արվում ամենակարևոր ոլորտներից մեկում միանգամից այսքան «բարեփոխում» իրականացնել: Չեն դադարում մեկի մասին քննարկումները, երբ հրապարակ է նետվում երկրորդ, երրորդ փոփոխությունը: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է՝ կրթության ոլորտում տեղի ունեցող այս բոլոր գործընթացները կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ ցաքուցրիվ: «Ինչո՞ւ եմ նման բնորոշում տալիս, ո՞րն է հիմքը: Կրթության ոլորտում ընդհանուր, միասնական տեսլական գոյություն չունի: Վերցնում ենք, բարձրագույն կրթության թափանիվի վրա ինչ-որ մի պտուտակ ենք փոխում, հետո գնում ենք նախակրթական հաստատություններ, հետո հանրակրթական դպրոցներ և լավագույն ուսուցիչներ որոշելու կարգն ենք փոխում և այսպես շարունակ:

Ստացվում է, որ մենք ինչ-որ բաներ անում ենք հենց այնպես անելու համար: Եվ դա է բերում հիմնական հակազդեցությունը հասարակության և հատկապես մասնագիտական հանրության մոտ, որ մարդիկ տրամաբանական կապ չեն տեսնում սրա միջև, քանի որ ընդհանուր կոնցեպտ, հայեցակարգ գոյություն չունի: Ոչ ոք չի խոսում այն մասին, թե մենք ինչպիսի կրթական համակարգ ենք ցանկանում ունենալ և վերջապես՝ ինչպիսի քաղաքացի ենք ցանկանում տեսնել:

Եվ այստեղ գալիս ու բախվում են արժեհամակարգային երկու հասկացություն՝ հնի և նորի: Հինը մենք գիտենք, շատ լավ պատկերացնում ենք, որովհետև բոլորս անցել ենք համակարգով և գիտենք նաև դրա թերի, բացասական կողմերը, բայց թե ինչպիսին պետք է լինի նորը, որևէ ընդհանրական պատկերացում այս պահի դրությամբ չկա: Եվ դրա համար կատարվող յուրաքանչյուր փոփոխություն հետևյալ կերպ է ընկալվում՝ մեծ խորապատկերի վրա մի քանի կաթիլ ներկ կաթեցնել: Խորապատկերի ընդհանուր տեսքը դրանից փչանում է: Ցաքուցրիվությունը գալիս է հենց այս մտայնությունից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը: Շատերը նաև հարց են բարձրացնում, թե ինչու են կրթական ոլորտի պատասխանատուներն այսքան շտապում փոփոխել ողջ համակարգը միանգամից:

Մարդիկ չեն հասցնում առաջարկվող ու ներկայացված մի նախագծին լիարժեքորեն ծանոթանալ, ընկալել, երբ ներկայացվում է երկրորդ, հետո երրորդ ու չորրորդ նախաձեռնությունը: Մխիթարյանն ասում է՝ սա ևս վկայում է ոլորտում հայեցակարգի բացակայության մասին: «Փոփոխությունները, որոնք նախաձեռնվում են, ճանապարհի կեսին մոռանում են դրանց մասին և դրանք մինչև վերջ չեն հասցվում: Եվ շարունակաբար անցնում են հաջորդներին: Օրինակ՝ անցած տարի այս օրերին քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներ և առաջարկություններ եղան, լսումներ Ազգային ժողովում: Անցել է մեկ տարի, և ի՞նչ արդյունք ունենք՝ այդ օրենքի նախագիծը նույնիսկ կառավարության հաստատմանը չի ներկայացվել:

Այսպիսի բազմաթիվ նախաձեռնություններ կան: Չգիտեմ, թե որն է պատճառը, որ դրանք մնում են կես ճանապարհին՝ գուցե փոխվում են նախաձեռնողները կամ էլ դա մեկ մարդուց է կախված, որովհետև հատկապես կրթության ոլորտում շուտ-շուտ նաև կադրային փոփոխություններ են լինում, անընդհատ նախարարի տեղակալներ են փոխվում, գուցե խնդիրը դա է: Բայց փոփոխությունները չպետք է կախված լինեն մեկ կամ երկու մարդուց, սրանք պետք է լինեն հասարակության սեփականությունը: Հասարակությունը մասնակցային ձևաչափով պետք է մասնակցի յուրաքանչյուր առաջարկի ձևավորմանը, առաջխաղացմանը և վերջնական հաստատմանը, ինչն, ըստ էության, բացակայում է:

Վերջին տարիների ընթացքում մենք չենք տեսնում հետևողականություն»,-նշում է մեր զրուցակիցը: Անդրադառնում ենք նաև այն տեսակետին, որ հարցերի և նախագծերի շուրջ բավականաչափ քննարկումներ տեղի չեն ունենում մասնագիտական հանրույթի հետ, և ավելի հաճախ նախագիծը ներկայացվում է հանրային քննարկման՝ առանց այդ հանրույթի առաջարկությունների և եզրակացության: «Այո՛, քննարկումների վերաբերյալ նման կարծիք կա: Ինչպե՞ս է այն ձևավորվել. նախաձեռնությունները ներքևից չեն գալիս: Այն մարդիկ, որոնք անմիջականորեն զբաղվելու են նախաձեռնության կյանքի կոչմամբ, ընդհանրապես մեկուսացված են, դուրս են մնում պրոցեսներից:

Եվ պարզ է, որ կառաջանա հակասություն, հակադրություն: Քանի որ չկա ձևավորված կարծիք, նրանց մասնակցությունն էլ այդ քննարկումներին դառնում է ձևական: Եթե նույնիսկ նախաձեռնությունները լինում են «վերևներում», դրանք պետք է գնան և ներքևներից գան, որպեսզի այն մարդիկ, որոնք այդ նախաձեռնությունները կյանքի են կոչելու, ներգրավված լինեն, մասնակցեն այդ որոշումների կայացմանը: Եթե չես մասնակցում, ապա քեզ օտարացած ես զգում, ինչը բնական է: Կրթության ոլորտում մեր վերջին գործընթացները նույն ձեռագրով են արվում՝ ինչ-որ մի կիսատ-պռատ նախագիծ վերևից գցվում է իբրև թե քննարկման, ջախջախվում է քննարկողների կողմից, և շարունակություն չի լինում, հետո անցնում են հաջորդ նախագծին:

Անհասկանալի է, թե որքան է այսպես շարունակվելու: Հարկավոր է հայեցակարգային մոտեցումներից խոսել և դրա տակ ձևավորել ամբողջ համակարգը»,-ընդգծում է կրթության փորձագետը: Անընդհատ բարձրաձայնում են կրթության ոլորտի խնդիրների մասին, մինչդեռ կարծիք է հնչում, որ գիտության ոլորտը նորից ու կրկին մնում է լուսանցքում: Մխիթարյանն ասում է. «Ուզում եմ կոնկրետ օրինակ ներկայացնել ցույց տալու կրթության ոլորտում պոպուլիզմի, ցուցադրականության առկայությունը: Եթե չեմ սխալվում, այս տարվա ապրիլին կառավարությունը որոշում կայացրեց և դրա մասին շատ խոսվեց, որ սեպտեմբերի 1-ից դոկտորանտների կրթաթոշակի չափը բարձրանում է և դառնում 65 հազար դրամ:

Դրանից հետո մայիս ամսին կառավարությունը 808 որոշմամբ Հայաստանում սահմանել է դոկտորանտուրայի 13 տեղ, պետական կրթաթոշակով նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ: Այդ տեղերը զբաղեցվեցին, եղան մրցույթներ, մարդիկ ընդունվեցին, հրամանները եղան: Դոկտորանտները պետք է ստանային 65 հազար դրամ կրթաթոշակ, որն այդքան էլ շատ չէ: Բայց պարզվում է, որ ՀՀ-ում որևէ դոկտորանտ չի կարող ստանալ այդ որոշմամբ սահմանված կրթաթոշակը, որովհետև համապատասխան ընթացակարգ գոյություն չունի: Սա ԿԳՄՍ պաշտոնական պատասխանն է մեր գրավոր հարցմանը: 2016 թվականից, երբ փոխվել է դոկտորանտուրայում ընդունելության կարգը, մինչ օրս որևէ դոկտորանտ կրթաթոշակ չի ստացել:

Ստացվում է, որ որոշում է կայացվում, այն թմբկահարվում է, տեսեք՝ մենք կրթաթոշակ ենք սահմանում, բայց իրականում այն որևէ մեկին չի հատկացվում: Ահա և պոպուլիզմի պարզագույն օրինակը: Պետք է հետևողական լինել: Եթե որոշում է կայացվում, այն պետք է մինչև վերջ հասցնել և հետո միայն անցնել մյուս նախաձեռնությանը: Հակառակ դեպքում՝ եթե չեք կարողանում, մի արեք»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով