Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ» «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»


Արդուկի անցած պատմությունը՝ գլաններ, գավաթներ, ծանր մետաղակտորներ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցին, թե երբ է հայտնվել առաջին արդուկը մարդու կյանքում, դժվար կլինի պատասխան տալ: Եվ ոչ ոք չի էլ մտածում այդ մասին հագուստն արդուկելիս: Ոմանք կարծում են, որ արդուկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ հայտնվել են գործվածքներ հագուստի արտադրության համար: Այնուամենայնիվ, դեռ հին ժամանակ նախամարդիկ որպես շոր օգտագործվող կենդանիների կաշիները և մորթիները ինչ-որ կերպ հարթեցրել են՝ դրա համար օգտագործելով մամոնտի հղկած ոսկորը, ինչի մասին վկայում են հնէագիտական ուսումնասիրությունները:

Եվրոպայում կտորները արդուկելու համար երկաթե տաքացվող կտորներ սկսել են օգտագործել 16-րդ դարում: Կտորի ծալքերը հարթեցնելու համար սկսել են օգտագործել նաև «գավաթներ», որոնք կամ տաք ջրով լցված ապակյա տարաներ էին, կամ էլ երկաթե բաժակներ: Ռուսաստանում այդ ժամանակ օգտագործել են ռուբելներ: Այս դեպքում գործողության սկզբունքը հետևյալն է. լվացքը փռվում է փայտե հարթության վրա, և կողային պտտման սարքի օգնությամբ հնարավորինս հարթեցվում են ծալքերը: Հնում հագուստի համար օգտագործված գործվածքները շատ կոպիտ են եղել, և լվանալուց հետո դրանք դժվար է եղել հարթեցնել:

Առաջին երկաթե արդուկները հայտնվել են զգալի ուշ, իսկ մինչ այդ ընդունված են եղել տարբեր գրտնակները, գավաթները և ծալքերը հարթեցնող այլ հարմարանքները: Առաջին երկաթյա արդուկները շատ թանկ են եղել: Առատորեն պատված լինելով զարդանախշերով՝ դրանք ցուցադրական դրված են եղել տներում հյուրերին տեսանելի տեղերում: Տան մեջ երկաթի առկայությունը շեշտել է սեփականատիրոջ բարօրությունն ու հարստությունը: Առաջին երկաթյա արդուկը, որը այն ժամանակ հորինել են արհեստավորները, եղել է բռնակով և հարթեցված հատակով երկաթի կտոր, որը աշխատելուց առաջ տաքացվել է: Հետագայում սկսել են արդուկի ներսում ստեղծած խոռոչը լցնել տաք փայտածուխով: Նման փայտածուխային արդուկները զգալի հաջողություն են ունեցել:

Դրանք բավականին ծանր են եղել: Ռուսաստանում երկաթյա արդուկներ սկսել են արտադրել 18-րդ դարում Դեմիդովի գործարանում: 19-րդ դարում գերմանացի արհեստավորների կողմից ստեղծվել է առաջին սպիրտային արդուկը: Նրանք մտածել են արդուկի իրանին կպցնել սպիրտայրոց, որը քիչ չափով, բայց տաքացնում է արդուկը: Սպիրտային արդուկին գրեթե զուգահեռ հայտնվել է գազային արդուկը, որը նման է եղել մինի գործարանի: Արդուկի ներսում եղել է այրիչը, որը միացված է գազի տարողությանը, արդուկի երկաթե կափարիչին տեղադրված է եղել օդափոխիչը, որը լարվել է ձեռքի բանալիով: Աշխատանքն սկսելուց առաջ անհրաժեշտ է եղել տաքացնել այրիչը, այնուհետև լարած օդափոխիչից օդը մղել դեպի այրիչ, բացել գազը և վառել կրակը, որից հետո արդեն կարելի է արդուկել:

Էլեկտրաէներգիայի հայտնագործությամբ արդուկների համար լուծվել են բազմաթիվ խնդիրներ, քանի որ ստեղծվել է էլեկտրական արդուկ: Արդուկի պատմության մեջ մեծ ձեռքբերումներ են եղել ջերմաստիճանի կարգավորիչների և խոնավացուցիչների ստեղծումը, որը հնարավորություն է տվել գործվածքը թրջելով արդուկել: Զարմանալի է, որ ներկայումս էլ որոշ մարդիկ, անգամ վարպետ դերձակները, օգտագործում են իրենց հին չուգունե փայտածուխե արդուկները, չնայած առկա է ժամանակակից արդուկների բավականին լայն տեսականի: Հավանաբար պատճառն այն է, որ դրանք խիստ ծանր են և հետևաբար ավելի լավ են հարթեցնում կտորեղենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»«Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԻնչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք Չալաբյան