Ուկրաինան 65 ռուսական ինքնաթիռ է «կալանել» դեպի Ղրիմ թռիչքներ կատարելու համար
ՄիջազգայինՈւկրաինական դատարանը հեռակա կարգով կալանք է դրել ռուսական 65 ուղևորատար ինքնաթիռի վրա, որոնք «ապօրինի թռիչքներ են կատարել Ռուսաստանի կողմից շրջափակված Ղրիմի տարածք»:
Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազության մամուլի ծառայությանը:
«Ինքնավար Հանրապետության դատախազության միջնորդությամբ կալանք է դրվել շրջափակված թերակղզու մուտքի և ելքի կարգը խախտած 65 ինքնաթիռի վրա: Հաստատվել է շուրջ 40 ռուսական ավիաընկերություն, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի գրավյալ թերակղզի ՝ խախտելով թռիչքների միջազգային կանոնները և ուկրաինական օրենսդրությունը»,-ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը հիշեցրել է, որ 2014-ի մարտից Ուկրաինան փակել է օդային տարածքը «շրջափակված» թերակղզում «թռիչքների անվտանգության վերահսկողություն իրականացնելու» անկարողության պատճառով: