Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ» Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» Իրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ» Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել Երբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ» «Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

Հարկավոր է դուրս գալ լե­թար­գի­ա­կան քնից. մի­այն հարկ ու տուրք ավե­լաց­նե­լով՝ եր­կիր չես պա­հի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ է խոսվում այն մասին, թե ինչ ուղղություններով կարելի է վերականգնել և երկրորդ շունչ հաղորդել տնտեսությանը, որպեսզի հնարավոր լինի թուլացնել ճգնաժամային իրավիճակի ազդեցությունը, որն իր բացասական կնիքն է դնում երկրի սոցիալտնտեսական դրության վրա։ Նշված նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է կենտրոնանալ տնտեսության այն ճյուղերի վրա, որոնք կարելի է շատ արագ զարգացնել։

Եվ այս հարցում որոշակի դերակատարություն կարող է ունենալ նաև անցյալում արձանագրված փորձը։ Այսպես, օրինակ՝ կարելի է հիշել, որ խորհրդային տարիներին Հայաստանում մեծապես զարգացած էր թեթև արդյունաբերությունը, իսկ Գյումրին հանրապետության տեքստիլ արդյունաբերության կենտրոնն էր։ Ցավոք, զարգացած տեքստիլ արդյունաբերության ավանդույթները չպահպանվեցին հետագայում՝ երկրաշարժի և անկախության շրջանի տնտեսական քայքայման արդյունքում։ Սակայն հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեքստիլ արտադրությունը որոշակի առաջընթաց ունեցել է։

Հայաստանի որոշ շրջաններում` Շիրակում, Լոռիում և Գեղարքունիքում, թեթև արդյունաբերությունը զարգացնելու փորձեր են արվում, սակայն դրանք դեռևս փոքր նախաձեռնությունների տեսքով են։ Ոլորտի հիմնախնդիրներից են մասնագետների պակասը, մասնագիտական կրթության անբավարար մակարդակը, որակյալ աշխատուժի անբավարար առաջարկը, աշխատուժի ցածր արտադրողականությունը, ընկերությունների բրենդինգի և ոլորտի առաջմղման անբավարար մակարդակը: Տեքստիլ արդյունաբերության զարգացման անբավարար մակարդակի արդյունքում է, որ Հայաստանյան հագուստի շուկան այսօր հեղեղված է չինական եւ թուրքական էժանագին և որոշ դեպքերում՝ անորակ հագուստով, իսկ հեղինակավոր ապրանքային նշաններով արտադրանքը շատ թանկ է և Հայաստանի միջին սպառողի գրպանին ոչ համապատասխան։

Այսպիսի իրավիճակում սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր մեթոդները։ Ըստ այդմ, ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակները, գները, անվանումներն ու մոդելները։ Ըստ առևտրականների, այս ամենի արդյունքում 3-4 անգամ թանկանում է մաքսազերծման գինը։ Իսկ սա նշանակում է, որ հագուստի գինը թանկանալու է, և թանկացման ողջ ծանրությունն ընկնելու է ոչ միայն հագուստ ներմուծողների, այլև սպառողների վրա, որոնց եկամուտները ճգնաժամի պայմաններում էականորեն նվազել են։

Եվ պատահական չէ, որ արտասահմանից հագուստ ու կոշիկ ներմուծող առևտրականները այս օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության և ՊԵԿ-ի առջև՝ հայտարարելով, որ մաքսազերծման գների բարձրացման արդյունքում կանգնած են իրենց գործունեությունը դադարեցնելու եզրին։ Իսկապես, առանց այն էլ այս տնտեսական բարդ փուլում հագուստի թանկացումը չի կարող աննկատ մնալ հանրության կողմից, և նոր հուսահատության ու զայրույթի պատճառ կարող է դառնալ։ Ուրիշ բան, եթե տեղական արտադրանքով հնարավոր լիներ բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը և դրսից մեծաքանակ ներկրումների անհրաժեշտությունը չլիներ, այսինքն, զուտ քանակային առումով գնային տատանումները շատ ցավոտ չլինեին։

Ինչո՞ւ իշխանություններն առաջնահերթ այս հարցը չեն լուծում և դրանից հետո միայն անցում կատարեն դրսից ներմուծվող հագուստի մաքսատուրքերի բարձրացման խնդրին։ Լավ կլինի, որ ամեն ինչ չսկսվի ու ավարտվի վարչապետի այն փիառ քայլերով, թե ինքը լիովին հայկական հագուստ է կրում։ Իսկ մյուս քաղաքացիներին հայկական հագուստով ապահովելու հարցն ինչպե՞ս պետք է լուծվի։ Հայաստանը որակյալ և գնային առումով մատչելի տեքստիլ արտադրանք թողարկելու մեծ հնարավորություններ ունի, ուղղակի դրա համար պետք է ստեղծել բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Ավելին՝ ներքին պահանջարկը բավարարելուց զատ պետք է մտածել նաև արտահանումը կազմակերպելու մասին։ Մնում է, որ իշխանությունները դուրս գան իրենց լեթարգիական քնից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Նարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ ՄիրզոյանIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԻրավիճակը բարդ է, լարված. Հայաստանը նոյեմբերին կհեռացվի՞ ՀԱՊԿ-ից. «Փաստ»Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացելԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր Կամենդատյան