Ուկրաինայի ԶՈւ հրամանատարի մոտ հաստատվել է COVID-19
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ռուսլան Խոմչակի մոտ աշխորոշվել է նոր տեսակի կորոնավիրուս (COVID-19), այդ պատճառով նա արդեն երկու օր գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Այս մասին հայտնում է ուկրաինական «Ուկրինֆորմ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ գեներալ-գնդապետի ինքնազգացողությունը բավարար է։
Հավելենք, որ սեպտեմբերի 10-ի դրությամբ Ուկրաինայի զինված կորոնավիրուս է հաստատվել 643 անձի մոտ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 44 նոր դեպք: Երկրում մինչ օրս հաստատված վարակակիրների թիվը 145.612 է, մահացածներինը՝ 3.023։