Աղբյուր․ Ժիրուն պայմանագիր կկնքի Յուվենտուսի հետ
Սպորտ«Չելսիի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: «Բյանկոներները» մտածում են ֆրանսիացուն ձեռք բերելու մասին՝ Լուիս Սուարեսի ու Էդին Ջեկոյի տրանսֆերների շուրջ անհաջող բանակցություններից հետո:
Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն հյտնում է, որ 33-ամյա հարձակվողն արդեն համաձայնության է եկել թուրինյան ակումբի հետ երկամյա պայմանագրի շուրջ՝ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով:
Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ կլինի Ժիրուին բաց թողնել 5 միլիոն եվրոյի դիմաց:
Օրերս տեղեկություններ էին հայտնվել նաև «Յուվենտուսի» կողմից «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատեի նկատմամբ հետաքրքրության մասին: