Թուրք լրագրողը ձերբակալվել է 1280թ. մահացած սուլթանին «վիրավորելու» համար
ՄիջազգայինԹուրքական իշխանությունները ձերբակալել, ապա, գործ հարուցելով, պայմանական ազատել են թուրք լրագրող Օքթայ Ջանդեմիրին` թվիթերյան տիրույթում թուրքական սուլթան Էրթուղրուլին վիրավորելու համար: Այս մասին Ջանդեմիրը պատմել է alarabiya.net հեռուստաալիքին:
Սեպտեմբերի 3-ին արված «թվիթից» հետո լրագրողին մեղադրանք է առաջադրվել «հանգուցյալի հիշատակը վիրավորելու» համար: Հյատնի է, որ գրառումը վերաբերում էր TRT պետական հեռուստաընկերության նկարահանած պատմական դրամա-սերիալին:
«Իշխանությունները պնդում են, որ այդ թվիթը վիրավորում է 1280 թվականին մահացած Էրթուղրուլ սուլթանին»,-նշում են թուրքական ԶԼՄ-ները: Ինքը` Ջանդեմիրը, նշել է, որ ոչ ոքի չի վիրավորել, ընդամենը քննադատել է սերիալը:
Սուլթան Էրթուղրուլը Օսմանյան դինաստիայի հիմնադիր Օսման 1-ին սուլթանի հայրն է եղել: