Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Ադրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»


Սորոսի հիմնադրամն ինքն էր խնդրում, որ մեզ հետ փոխգործակցեն

Քաղաքական

Նախօրեին Հանրային հեռուստաընկերություն էր հրավիրվել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը։ Նա Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրն էր։ Ինչքան հասկացանք հաղորդման ընթացքից, նպատակը հաղորդման վերջում հնչեցված հարցն էր, թե ինչպես է ստացվել, որ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ տարբեր գործիչներ, որոնք այսօր քննադատում են Սորոսի հիմնադրամին, մերժում նրա ներկայությունը Հայաստանում ու չարիք համարում, ժամանակին «փողեր են ստացել» նույն հիմնադրամից։

Հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանը պատասխանեց․ «Հարցը հենց նրանում է, որ մեզնից նրանք փողեր չեն ստացել, մենք իրենց չենք ֆինանսավորել, մենք ֆինանսավորում ենք ծրագրեր, եւ այդ բոլոր մարդկանց ծրագրերը եղել են եւ կան, բացարձակ եղել են որպես ժողովրդավարության աջակցություն»։ Ապա սկսեց ցուցակ հրապարակել, թե ովքեր են ժամանակին օգտվել հիմնադրամի ֆինանսներից, որոնք հիմա քննադատում են։ Ցուցակում էին Հայկ Բաբուխանյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Հարությունյանը, Գագիկ Ղազինյանը, Արթուր Ղազինյանը, Գեւորգ Կոստանյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Սահակյանը եւ այլք։ Մենք կապվեցինք «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ եւ հարցրինք՝ իրապես, ինչպե՞ս է ստացվել, որ ժամանակին օգտվել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական միջոցներից, իսկ այժմ քննադատում է նրա գործունեությունը։ Ղազինյանը, լսելով հարցը, ծիծաղեց, ապա հավելեց, որ 2007 թվականին այդ հիմնադրամն է խնդրել, որպեսզի փոխգործակցեն միմյանց հետ։
«Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել «ֆինանսավորում ստանալու» տակ Ձեր նշած անձնավորությունը, բայց պատասխանեմ Ձեզ. 2007 թվականին, երբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվեց, մենք ձեռնամուխ եղանք միջմասնագիտական կրթության եւ գիտության ներմուծմանը Հայաստանի կրթական համակարգ եւ մշակում էինք «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը։

Այդ ժամանակ Ձեր ասած այդ հիմնադրամից մեզ նամակ ուղարկեցին, որ իրենք ունեն ցանկություն՝ ծրագրի ուսումնական պլանի մեջ ներառել մի առարկա՝ «Սպառողների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական Միությունում»։ Դիմեցին մեզ, մենք այն ժամանակ առանձնապես չէինք էլ ճանաչում այդ հիմնադրամը, չգիտեինք, թե ինչով է զբաղված։ Տեսանք, որ ինչ-որ հիմնադրամ է, դիմել է, ուզում է, որ այդ ծրագիրն իրականացվի։ Նայեցինք ծրագրի ընդհանուր կառուցվածքը, ընդհանուր տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, ծրագիրը մշակվեց, բայց այն մեզ չի տրվել, տրվել է Երեւանի պետական համալսարանին։ Եթե իրենք այդքան անկեղծ են եւ եթե իրականում ուզում են բացել, թե ինչպիսին է եղել գործունեությունը, ապա պետք է ասեին, որ դա եղել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ առաջին եւ վերջին փոխգործակցությունը, ընդ որում՝ այն ավարտին չի էլ հասել, ընդ որում՝ ծրագիրը չի ներառվել ուսումնական պլանի մեջ, եւ դրանով ամեն ինչ ավարտվել է»,- ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ապա հավելեց, որ հիմնադրամի քաղաքականացումից հետո, որը, ըստ նրա, տեղի է ունեցել 2008-ից հետո, իրենք որեւէ անգամ չեն գործակցել Սորոսի հիմնադրամի հետ։

«Այդ հիմնադրամի գործունեությունը կարելի է պայմանականորեն բաժանել 2 մասի՝ մինչեւ 2008 թվականը եւ դրանից հետո։ Մինչեւ 2008 թվականը այդ հիմնադրամը զբաղվում էր հիմնականում կրթական, հումանիտար գործունեությամբ, համակարգիչներ էր մատակարարում ն, կրթական ծրագիր էր իրականացնում, այսինքն՝ քաղաքական բաղադրիչ չի եղել հիմնադրամի գործունեության մեջ, դա պայմանավորված է եղել այն ժամանակվա իշխանությունների զսպող քաղաքականությամբ։ 2008-ից հետո այդ հիմնադրամն ամբողջապես անցավ քաղաքական գործունեության, որից հետո այլեւս մենք որեւէ առնչություն չենք ունեցել, որովհետեւ ես՝ անձամբ դեմ եմ եղել, որ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կառույցները Հայաստանի ներքաղաքական կյանքում ունենան որեւէ ազդեցություն։ Դա ուղղակի շատ պարզունակ մանիպուլյացիա էր, որ իրենք դա փորձեցին անել եւ իմ անունը կապել ինչ-որ մի հիմնադրամի հետ։ Իրենք են մեզ խնդրել, թե կլինի՞, որ այս ծրագիրն էլ մտնի ուսումնական պլան։ Խնդրեցին, մենք էլ քննարկեցինք, ասացինք՝ եթե դուք ուզում եք, ապա կա հնարավորություն՝ ծրագիրը ներառելու, բայց ծրագիրը մշակելուց հետո, բնականաբար, չեղավ, որովհետեւ մեզ չհաջողվեց այդպիսի փոխգործակցություն ապահովել։ Մենք այդ ժամանակ իրականացրել ենք 2 մլն եվրո արժողությամբ Եվրոպական Միության մեծ ծրագիր, եւ իրենց առաջարկը զուտ ֆինանսական տեսակետից մեզ համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացրել»,- ասաց Ղազինյանը։

Կապվեցինք նաեւ Արա Սահակյանի հետ, ով նշեց, որ Պետրոս Ղազարյանին առաջարկ է արել, որ Հանրայինի եթերում այդ հարցին պատասխանելու հնարավորություն ընձեռի իրեն․ «Այդ խոսքն ասվել է Հանրային հեռուստաընկերության եթերով, որն ունի հսկայական լսարան։ Ես կարծում եմ, որ բոլոր բարոյական հիմքերն ունեմ, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հանրային բոլոր կարծիքները պետք է արտահայտի, որպեսզի ես կարողանամ նույն եթերում, նույն հաղորդմամբ, նույն զրուցավարի ներկայությամբ տալ այդ հարցի պատասխանը։ Ես դիմել եմ պարոն Պետրոս Ղազարյանին՝ ինձ եթեր հրավիրելու խնդրանքով, եւ սպասում եմ պատասխանի։ Կարծում եմ, որ նա անպայման կհրավիրի, եւ այդ հարցերի պատասխանը կստանա ոչ միայն իմ կողմից շատ հարգելի «Հրապարակ» օրաթերթը, այլեւ ողջ հանրությունը»,- ասաց Սահակյանը։

Hermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբՄեր վրիպումը չի ազդել մարդկանց կյանքի վրա, չի բերել մահեր. Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Սարգիս Կարապետյանի աղմկահարույց հայտարարությանը«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր Եկեղեցին հետամուտ է լինում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը․ Ավետիք ՉալաբյանԿողմ ենք ուժերի համախմբմանը՝ հանուն երկրի ապագայի․ Արմեն ՄանվելյանՀաջորդ կանգառը՝ ձեր թաղամասում. 5 քայլ Ուժեղ Հայաստանի ճանապարհին. «Մեր ձևով» շարժումԻ՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանը գրագիտության մակարդակով զիջում է տարածաշրջանի բոլոր երկրներին․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Հակաեկեղեցական այս արշավի հարցում Եվրոպան միաձայն չէ․ Աննա ԿոստանյանՓաշինյանին զեկուցում էի՝ պատերազմ է հնարավոր․ Արշակ Կարապետյանը փակագծեր է բացում Ինչ է արվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Երևանի կրկեսը ձեռք բերելուց հետոԱդրբեջանն ընկնավորում է «Արցախ» բառից Հայտնի են դպրոցականների գարնանային արձակուրդի ժամկետները Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ «Սրբազանն էլ է տնային կալանքի տակ, քաղաքացուն խոշտանգած ոստիկա՛նն էլ․ խայտառակություն է»․ Էդմոն Մարուքյան Պրոակտիվ քաղաքականությանը պատասխանում են` պատերա՞զմ ես ուզում. Մենուա Սողոմոնյան Չենք թողնի, որ մեր կորուստներն իզուր լինեն․ Գագիկ ՀովհաննիսյանՄկաններով շախմատ. ո՞ր երկիրն է համարվում սուսերամարտի հայրենիքը. «Փաստ»Մեզ համար հայրենիքն անգին է, իրենց համար այն 30 արծաթի գին էլ չունի. Արշակ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն Թե ինչպես է սպորտը դառնում հանրային դիվանագիտության արդյունավետ գործիք․ Իգոր Չայկա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Բաց տիեզերք՝ առանց ապահովագրող ճոպանի, խաղաղ բնակչության զանգվածային սպանդներ. «Փաստ»Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր