Մխիթարյանը դարձյալ գոլի հեղինակ դարձավ
ՍպորտՀռոմի «Ռոման» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ այսօր անցկացրեց վերջին ստուգողական խաղը: Հռոմեացիները Սարդինյա կղզում հանդիպեցին տեղի «Կալյարիի» հետ:
Առաջին խաղակեսն ավարտվեց դաշտի տերերի առավելությամբ՝ 2:0: Երկրորդում արդեն աչքի ընկան հյուրերը, որոնք 15 րոպեում հավասարեցրին հաշիվը: «Ռոմայի» երկրորդ գոլը հեղինակեց մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդես եկավ առանց փոխարինման: Ի վերջո գրանցվեց 2:2 հաշիվ:
Մեկ շաբաթ հետո, սեպտեմբերի 19-ին, «Ռոման» կմեկնարկի Ա սերիայի 2020-21թթ առաջնությունում: Առաջին խաղում «գայլերը» կհանդիպեն «Հելաս Վերոնայի» հետ, նրա դաշտում: