Խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ. կա 1 զոհ, 3 վիրավոր
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է:
Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ