Ինչպես է Թուրքիան ծածկվում հուժկու ավազամրրիկով (տեսանյութ)
ՄիջազգայինԹուրքիան ծածկվել է հուժկու ավազամրրիկով։ Տարերային երևույթն ավելի մասշտաբային է, քան այն փոշու փոթորիկները, որոնք Ուկրաինայում նկատվել էին ընթացիկ տարվա գարնանը։ Անկարայում փոթորիկը մոլեգնել է մի քանի ժամ, մեքենաները չեն կարողացել երթևեկել գրեթե զրոյական տեսանելիության պայմաններում։
Թուրքական Daily Sabah գործակալությունը ներկայացրել է Թուրքիայի մայրաքաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվող Պոլաթլի քաղաքի շրջանում նկարահանված տեսանյութը։ Տեղի բնակիչների խոսքերով՝ քաղաքը խավարի մեջ է ընկել. տպավորություն է ստեղծվել՝ գիշեր է։
Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ինչպես նշվում է, վեց քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ծանր կամ սուր առարկաների ընկնելու հետևանքով։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ