Ողբերգական ավտովթար. 48-ամյա վարորդը տեղում մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԵրեկ՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գեղաձոր գյուղի բնակիչ՝ 48-ամյա Մուրադ Ղանդիլյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Ղանդիլյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ նրա համագյուղացի, 40-ամյա Ռեգինե Մովսեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։


Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ